ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 
  • ԱՄՆ-ը այլընտրանք է որոնում ռուսական գազին

    ԱՄՆ-ը այլընտրանք է որոնում ռուսական գազին

    06.03.2014| 13:21
    Ուկրաինական ճգնաժամն ամերիկյան էներգետիկ դիվանագիտության նոր դարաշրջան է ազդարարում, գրում է The New York Times-ը: ԱՄՆ վարչակարգը փորձում է գազի նոր մատակարարումները կիրառել՝ որպես Ուկրաինայում և Եվրոպայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցության թուլացման լծակ, փոխանցում է gazeta.ru-ն:
  • Հայաստանը` գազի  մարդկանց բնակավայր

    Հայաստանը` գազի մարդկանց բնակավայր

    04.03.2014| 00:37
    2013-ի տիրական ձմեռից հետո Հայաստանում շատացել են գազի մարդիկ, ճիշտ այնքան, որքան գազի սպառող կա Հայաստանում: Գազի բոլոր մարդկանց տրամաբանորեն պիտի հետաքրքրեր իրենց գնած ապրանքի գինը, ավելի ճիշտ` հնարավորինս էժան գնելը: Բայց 2013-ի տիրական ձմեռն արդիական դարձրեց ևս մեկ հարց` ապրանքի որակը: Օրեցօր ակնհայտ դարձավ, որ մեծացել է ժամանակը, որ օգտագործվում է, ասենք, սուրճ և ավելի ծանրակշիռ սնունդ պատրաստելիս, բացի այդ, նույն քանակով օգտագործված գազը, որ առաջ տաքացնում էր, հիմա մրսեցնում է: ՈՒ այդպես Հայաստանում բոլորը դարձան գազի մարդ:
  • Հայաստանում նվազել է գնողունակությունը

    Հայաստանում նվազել է գնողունակությունը

    03.03.2014| 23:01
    2014 թ. փետրվարին՝ հունվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում. տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևանում և Հրազդանում:
  • Գագաթնաժողովին կմասնակցի երեք հազար լրագրող

    Գագաթնաժողովին կմասնակցի երեք հազար լրագրող

    03.03.2014| 19:33
    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի այսօր հրավիրած քննարկման ժամանակ Նիդեռլանդների էկոնոմիկայի նախարարության միջուկային օբյեկտների անվտանգության վարչության միջուկային անվտանգության քաղաքականության համակարգող Մարկո Սխրավերը, անդրադառնալով առաջիկայում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին՝ նշեց, որ պետք է նվազեցնել միջուկային նյութերի և դրանց գտնվելու վայրերի թիվը:
  • Կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրների քննարկում

    Կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրների քննարկում

    28.02.2014| 19:20
    Կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրների քննարկում
  • Շվեյցարիան որոշել է սառեցնել Վ. Յանուկովիչի և իր շրջապատի ակտիվները

    Շվեյցարիան որոշել է սառեցնել Վ. Յանուկովիչի և իր շրջապատի ակտիվները

    28.02.2014| 19:12
    Շվեյցարիան որոշել է սառեցնել ՈՒկրաինայի` իշխանությունից հեռացած նախագահ Վիկտոր Յանուկովիչի և իր շրջապատի ներկայացուցիչների ակտիվները:
  • Նախարարությունը  նախարարության դե՞մ է

    Նախարարությունը նախարարության դե՞մ է

    28.02.2014| 11:42
    Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են, և մարդիկ բողոքի նոր ձև են փնտրում։ Փետրվարի 25-ին՝ ժ. 15.25-ին, խմբագրության հեռախոսը շիկացել էր բողոքից. «Ալո, ալո, լսո՞ւմ եք, ֆինանսների նախարարությունը գումարներ չի փոխանցում կրթության և գիտության նախարարությանը, փոխարենը այդ գումարները փոխանցում է կուտակային կենսաթոշակային հիմնադրամին»:
  • Խաչմերուկում դեռ կանաչ լույս է

    Խաչմերուկում դեռ կանաչ լույս է

    28.02.2014| 00:34
    Հիշո՞ւմ եք Օստապ Իբրահիմ Մարիա Բենդեր բեյի հանրահայտ ասույթը. «Ավտոմեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց»: Օստապ Բենդերը, իհարկե, ճիշտ էր՝ ավտոմեքենան փոխադրամիջոց է, բայց կարող է դառնալ և շքեղություն, համենայն դեպս, անհասանելի փոխադրամիջոց մեր օրերում ու մեր երկրում:
  • ՊԵԿ-ն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

    ՊԵԿ-ն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

    28.02.2014| 00:04
    Այո, հարգարժան ընթերցողներ, պարտադրված ենք հաստատական եղանակով բնութագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը, ի մասնավորի` կոնկրետ տնտեսավարողի, փոքր և միջին բիզնեսի նկատմամբ էլ ընդհանրապես։ Բանն այն է, որ ՊԵԿ-ի և նրա մասնաճյուղ Շենգավիթի տեսչությունը ոտն ի գլուխ փոխել է իր գլխավոր գործառույթը, տնտեսավարողին ուղղորդելու, նրան արժանավայել գործընկեր և նրա գործունեության խստապահանջ վերահսկիչը լինելու փոխարեն հանդես է գալիս որպես սադրիչ, ապա նաև պատժիչ մեքենա։
  • «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է

    «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է

    27.02.2014| 13:22
    «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հերքելով ֆինանսավորման դադարեցման մասին մամուլի հրապարակումները: